ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Ահա թե սեզոնից դուրս ինչ է 10.000 դրամով վաճառվում զովացուցիչ ըմպելիքների համար նախատեսված սառնարանում:

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Որքա՞ն է հարակից իրավունքների գործողության արժեքը։

Ժորա Նալբանդյան (26 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հարակից իրավունքների պահպանության ժամկետը, համաձայն Հռոմի կոնվենցիայի, առնվազն 20 տարի է, սակայն ազգային օրենքներով կարող են սահմանվել պահպանության ավելի երկար ժամկետներ:

Մտավոր սեփականության գրասենյակ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հարակից իրավունքների պահպանության ժամկետները սահմանված են «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածով:

 

 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ տվյալ հաստատություն սովորողի ընդունելության եւ տեղափոխման համար։

Հայկ Օհանյան (38 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ ԿԳ նախարարի N 1640-Ն /24.11.2010թ./ հրամանով հաստատված «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման եւ հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու/ազատելու կարգի» 25-րդ կետի համաձայն՝ սովորողին հաստատություն ընդունելու համար ծնողը (նրա օրինական ներկայացուցիչը) ներկայացնում է`

1) դիմում` ուղղված տնօրենին,

2) սովորողի հանրային ծառայության համարանիշի կամ դրանից օրենքով սահմանված կարգով հրաժարված լինելու մասին տեղեկանքի պատճենը,

3) 3×4 չափի լուսանկար՝ «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում» սովորողի էլեկտրոնային անձնական գործում վերբեռնելու նպատակով,

4) եզրակացություն` «Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների տեղեկատվական համակարգում» հաշվառված լինելու վերաբերյալ` տրված սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային կառավարման պետական մարմնի կողմից (ըստ անհրաժեշտության),

5) նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններից տեղափոխվելու դեպքում՝ տեղեկանք տվյալ հաստատությունում ուսումնառության ժամկետների, ուսումնասիրած առարկաների, ուսումնական տարվա ընթացքում տեղափոխվելիս՝ նաեւ ընթացիկ եւ կիսամյակային գնահատականների, բացակայությունների քանակի մասին,

6) եզրակացություն՝ տրված սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային կառավարման պետական մարմնի կողմից՝ հանրակրթական հատուկ դպրոց ընդունվելու համար (ըստ անհրաժեշտության):

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշված կարգի 29-րդ կետի 3-րդ եւ 4-րդ ենթակետերով սահմանված դեպքերում ներկայացվում է փաստաթուղթ զինվորական կոմիսարիատից:

 

 

 

 

 

 




Լրահոս