ԱԺ նիստեր վաղը կմեկնարկեն. ՔՊ-ն խմբակցության նիստ կանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը՝ մարտի 19-ին, կմեկնարկեն ԱԺ քառօրյա նիստերը:
Ինչպես ArmLur.am-ն արդեն հայտնել է, ի թիվս այլ հարցերի, այս շաբաթ ԱԺ-ում քննարկվելու է ՀՀ կառավարության ծրագրի 2022 թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:

Նիկոլ Փաշինյանը և նախարարները նույնպես գնալու են խորհրդարան՝ զեկույցը ներկայացնելու:

Մինչ նիստերի մեկնարկը այսօր նախ ԱԺ խորհուրդը նիստ կանի՝ որոշելու քննարկվելիք նախագծերը և դրանց հերթականությունը:
Այնուհետև, այսօր նիստ կանի նաև իշխող ՔՊ խմբակցությունը. իշխանական պատգամավորները պատրաստվելու են ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին դիմավորելուն:

Ք. Մ․




Լրահոս