Հրդեհ` «Թամարա Գրուպ» ՍՊԸ-ի մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 19-ին, ժամը 16.08-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղում` «Թամարա Գրուպ» ՍՊԸ-ի մոտակայքում, այրվում է խնձորի այգի:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է միջպետական «Մ-3» ավտոճանապարհի Աշտարակ – Փարպի հատվածում (3-րդ կմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.31-ին, մարվել `  16.40-ին:

Այրվել են մոտ 4000 քմ խոտածածկույթ և հովեկի ծղոտե տնակի տանիքը `  մոտ 8 քմ:




Լրահոս