ՖՈՏՈ․ Ովքեր են երեկ Ոստիկանության Նոր-Նորքի բաժնի մոտ նռնակի պայթյունից վիրավորվածները. անուններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, թե ովքեր են երեկ ՆԳՆ ոստիկանության Նոր -Նորքի բաժնի մոտ նռնակի պայթյունից վիրավորվածները։ ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ նրանցից մեկը Վարդգես Գեւորգյանն է, որը Արարատի մարզից եւ Արթուր Մովսիսյանը։ Նշենք, որ Արթուր Մովսիսյանն «Ազգային ժողովրդական բեւեռի» աջակիցներից է։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բաժին 3 անձի էին ներխուժել եւ նռնակ պայթեցրել։

Արթուր Մովսիսյան

Ներխուժած անձանցից երկուսը Ոստիկանության բաժնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ստացած բեկորային վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություն։ Մյուսը ԱԱԾ ծառայողների կողմից վնասազերծվել է։ Վերջինս ձերբակալվել է վերոնշյալ հանցանքն առերևույթ կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով։ 3–րդ անձը, որի ինքնությունը պարզել էր Armlur.am—ը Կոտայքի մարզի բնակիչ Ստեփան Հովակիմյանն է, որի հետ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը շուրջ 2 ժամ բանակցեց, իսկ ահա ավելի ուշ դեպքի վայր եկան ԱԱԾ հատուկ ջոկատայաինների մարտական խումբը եւ վնասազերծեցին Ստեփան Հովակիմյանին։

Ստեփան Հովակիմյան

Ի դեպ գրել էինք, որ նա մինչ նռնակով ոստիկանության Նոր-Նորքի բաժին գնալ սոցիալական ցանցով եթեր էր մտել եւ հորդորել էր ազատ արձակել Մարտական եղբայրության 49 անդամներին, որոնք Ոսկեպար գնացել էին հայրենիքի խնդիրներով մտահոգված։ Վերջինս ոստիկանապետ Արամ Հովհանիսյանի հետ բանակցությունների ժամանակ պնդում էր, որ ոստիկանությունը չենթարկվի Նիկոլ Փամինյանի պահանջներին։

Քնար Մանուկյան




Լրահոս