Կենսաթոշակները կավելանան 8%

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանցիների կենսաթոշակների ինդեքսավորման ճշգրիտ չափերը դեռ որոշված չեն, սակայն հաշվի առնելով փետրվարի ինդեքսավորումը ընդանուր առմամբ կենսաթոշակները կաճեն ավելի քան 8%-ով, հայտնում է Прайм գործակալությունը:

ՌԴ փոխվարչապետ Օլգա Գոլոդեցի խոսքով, ներկայումս հարցը քննարկման փուլում է: Ընդանուր գումարային ինդեքսավորումը կկազմի 8,1%, ինչը գերազանցում է բյուջետային ցուցանիշները: ՌԴ-ում կենսաթոշակներն ինդեքսավորվում են տարեկան երկու անգամ: Նախորդ ինդեքսավորումն իրականցվել է փետրվարի 1-ին:

Այն ժամանակ ռուսաստանցիների կենսաթոշակներն աճել են 6.5%, կենսաթոշակային վճարների միջին գումարը գերազանցել է 11 հազար ռուբլին: Հերթական ինդեքսավորումը նախատեսվում է ապրիլի 1-ից:




Լրահոս