
Հայաստանը մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ում, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ երկրի մասնակցության «սառեցման» մասին ՀՀ վարչապետ Փաշինյանի հայտարարություններին ի պատասխան։
Նա նշել է, որ Երևանն ակտիվորեն մասնակցում է Եվրասիական տնտեսական միության աշխատանքներին և մեծ օգուտներ է ստանում անդամակցությունից։
Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների հնարավոր խզման մասին «Իզվեստիա»-ի թղթակցի հարցին Օվերչուկը պատասխանել է, որ «այդ հարցի վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ չեն եղել»: