Ապրիլ ամսին հայաստանյան քաղաքական դաշտն նկատելիորեն ակտիվացել է:
Տարբեր քաղաքական ուժեր գործող իշխանության հեռացման պահանջով ակցիաներ եւ կուսակցային հավաքներ են նախաձեռնել:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ապրիլի 13-ին «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցության երկրորդ համագումարը տեղի կունենա: Միջոցառման ժամանակ ելույթով հանդես կգա կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը եւ կխոսի կուսակցության ծրագրերի մասին:
Կուսակցության համագումարը տեղի կունենա Radisson Blu հյուրանոցում:
Քրիստինա Մուշեղյան