Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևը հայտարարել է, որ անցած տարի ՌԴ-ում բացահայտված կաշառքների միջին չափը կազմել է 145 հազար ռուբլի, ինչը գրեթե երկու անգամ գերազանցում է 2012թ ցուցանիշը, հայտնում է РИА Новости-ին: Կոլոկոլցևի խոսքով, այսօր առաջին պլան է մղվում կոռուպցիայի ամենավտանգավոր ձևերի կանխումը, մասնավորապես այն հանցագործությունների կանխումը, որոնք կատարվում են բարձր մակարդակի պետծառայողների կողմից կամ էլ մեծ չափերի են հասնում:
Նա նշել է, որ կաշառակերութայն հայտնաբերված դեպքերի քանակը աճել է 18%-ով, իսկ 1,5 անգամ ավելացել են խոշոր կամ առավել խոշոր չափերի հասնող կաշառքները: Բացի այդ ՝ նախարարը նշել է, որ ավելի քան երեք անգամ ավելացել է մի խումբ մարդկանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք վերցնելու և 60%-ով ` կազմակերպված խմբի կամ հանցավոր խմբավորման կողմից կաշառք վերցնելու փաստերի կանխումը: