Ինչո՞վ են զբաղված գաղտագողի Սիրիա մեկնած պատգամավորները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ ազգային ժողովի մի խումբ հիմնականում երիտասարդ պատգամավորներ առավոտյան իրենց գործընկերներից գաղտնի մեկնել են Սիրիա՝ քեսաբահայերի խնդիրներին տեղում ծանոթանալու համար: Թե ինչ պիտի անեն պատգամավորները, դժվար չէր կռահել. նրանք Քեսաբ են մեկնել հիմնականում լուսանկարվելու և այն համացանցում տեղադրելու համար:

Հավելենք, որ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանի պատվիրակության կազմը հաստատելիս Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության որևէ ներկայացուցչի հաշվի չի առել: Այն դեպքում, երբ ՀՅԴ-ն Սիրիայում բավական մեծ կառույց ունի եւ որի ներկայացուցիչները սիրիահայերին օգնելու համար կազմակերպել էին «Օգնիր եղբորդ» լայնածավալ  նախաձեռնությունը:  

Այսպիսով, ի՞նչ էին անում պատգամավորները Քեսաբում:

1

 

ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը տեղում ծանոթանում է քեսաբահայ պապիկի ներկայացրած խնդրին:

ֆարմ

ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարամանյանն արդեն յուրացրել է սիրիահայերի խնդիրները և նույնիսկ հարցազրույց է տալիս՝ թերևս վարժ առոգանությամբ շարադրելով Քեսաբում առկա խնդիրները:

10152547_10152272697922410_608370507_n

 

Ահա ողջ թիմի աշխատանքը՝ Քեսաբում: Նրանք «կարևոր գործերով» լուսանկարվել են և իրենց գործը հանգիստ կարող են ավարտված համարել: Բարի գալուստ Հայաստան:

Լուսանկարները՝ Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան էջից

 




Լրահոս