Ամառային հանգստի ժամանակահատվածում շատերը նախընտրում են իրենց հանգիստը պլանավորել հայրենիքում, իսկ շատերն էլ՝ երկրից դուրս՝ ծովափնյա երկրներում։
Բացառություն չեն նաև հայ հայտնի դեմքերը, ովքեր վայելում են իրենց ամառային հանգիստը։
ArmLur.am-ը առանձնացրել է, թե որտեղ են իրենց հանգիստը վայելում հայ հայտնի և սիրված դեմքերը։
Սիրված երգիչ Մարտին Մկրտչյանն ու իր կինը՝ երգչուհի Հռիփսիմե Հակոբյանն իրենց հանգիստը վայելում են Էմիրատներում (ԱՄԷ)։
Ի դեպ, նշենք, որ լրացել է երգիչների համատեղ կյանքի 12-րդ տարեդարձը, ինչի վերաբերյալ Մարտին Մկրտչյանն իր ինստագրամյան միկրոբլոգի անձնական էջում հրապարակում է արել։
Հավելենք, որ օրերս երգչուհու՝ Հռիփսիմե Հակոբյանի մայրիկի տարեդարձն էր, ինչի առթիվ էլ երգչուհին նոր տեսահոլովակ է ձայնագրել։
Սիրված բլոգեր Էլեն Կանդարյանը, ով առավել հայտնի է Elench’s blog անվանմամբ, իր հանգիստն անցկացրել է հեքիաթային Բալիում՝ վայելելով ծովն ու արևը։
Հայտնի երգչուհի Սիրուշոն իր երեխաների հետ մեկնել է ԱՄՆ։
Հայտնի դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը իր հանգիստը և ծննդյան տարեդարձը անցկացրել է ԱՄԷ-ի Դուբայ Էմիրությունում։
Բլոգեր Օվսաննա Խաչատրյանը՝ Օվսիկը և իր ամուսինը՝ Անդրանիկը Հարությունյանը, իրենց հանգիստը վայելել են Աբու Դաբիում։
Բլոգեր Մարիամ (Մաշ) Քարամյանն ու իր ամուսինը, ովքեր բնիկ Արցախից են, իրենց հանգիստը վայելել են նորաձևության քաղաք Միլանում։
Սիրված բլոգեր Էվելինա Խանոյանն իր հանգիստն անցկացրել է Լոնդոնում։
Բլոգեր Սուսաննա Զադոյանն իր հանգիստն է վայելել Մալդիվներում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան