Ռուսաստանում 82 հազար միլիոնատեր կա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2013 թ. վերջի դրությամբ` Ռուսաստանում բնակվում է 82 հազարից ավել դոլարային միլիոնատեր. հազորդում է aif.ru-ն:

Միլիոնատերերի մեծ մասը` 52,7 հազարը, բնակվում է Մոսկվայում: Ռուսաստանյան մայրաքաղաքն հարուստների թվով աշխարհում 26-րդն է: Ցուցակը գլխավորում են Լոնդոնը, Նյու Յորքը, Տոկիոն, Սինգապուրը և Հոնգկոնգը:

Միլիոնատերերի բնակավայր հանդիսացող երկրների ցանկը գլխավորում է ԱՄՆ-ն: Ուսումնասիրությունների անցկացման պահին այնտեղ բնակվում էր 4 մլն հարուստ: Հետո գալիս են Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Չինաստանը: Այս երկրների ցանկում են նաև Կանադան, Շվեյցարիան, Բրազիլիան, Ֆրանսիան և Սինգապուրը:




Լրահոս