Տավուշի մարզում ապօրինի փայտանյութով բեռնված «ԿամԱԶ» են հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Քրեական հետախույզները տեղեկություն են ստացել, որ 45-ամյա մի տղամարդ Գետահովիտ բնակավայրի իր փայտամշակման արտադրամաս «ԿամԱԶ»-ով գերաններ է տեղափոխում։
Գետահովիտ բնակավայրի վերջնամասում բեռնատարը կանգնեցվել է։ Այն բարձված է եղել հաճարենու շուրջ 13 խ/մ գերաններով։
68-ամյա վարորդը բեռի օրինականության վերաբերյալ փաստաթուղթ չի ունեցել։ Նա ձերբակալվել և բեռնատարով հանդերձ տեղափոխվել է ոստիկանության Իջևանի բաժին։
Պարզվել է, որ ապօրինի գերանները պատկանում են արտադրամասի 45-ամյա տիրոջը։
«ԿամԱԶ»-ը տեղափոխվել է ոստիկանության Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հուլիսի 24-ին արտադրամասի 45-ամյա սեփականատերը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։