
Լոնդոնի «Արսենալը» հայտարարել է Իտալիայի հավաքականի պաշտպան Ռիկարդո Կալաֆիորիի տրանսֆերի մասին:
«Արսենալը» 22-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար իտալական «Բոլոնիային» վճարել է 45 միլիոն եվրո: Կալաֆիորիի պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հուլիսի 1-ը:
Կալաֆիորին անգլիական թիմում ելույթ կունենա «33» համարի մարզազգեստով:
Պաշտպանը 2023 թվականի սեպտեմբերից խաղում էր «Բոլոնիայում», որտեղ անցկացրել է 37 հանդիպում, դարձել 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: