
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է լիբանանյան Հեզբոլլահ շիական շարժման դեմ ռազմական գործողության «հաջորդ փուլի» մոտալուտ մեկնարկի մասին։
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Յոավ Գալանտը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
Գրառման մեջ նա նշել է, որ հանդիպում է ունեցել հակամարտության գծում գտնվող բնակավայրերի ղեկավարների հետ և ընդգծել, որ այդ գործողությունը պետք է էական դեր խաղա Իսրայելի հյուսիսում սահմանամերձ բնակավայրերի բնակիչների վերադարձի համար, որոնք տարհանվել են լիբանանյան տարածքից Հեզբոլլահի ստորաբաժանումների մշտական գնդակոծությունների պատճառով: