Իրանը պատրաստվում էր սպանել Դոնալդ Թրամփին։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը։
«Հոկտեմբերի 7-ին ԻՀՊԿ 51-ամյա գործակալ Ֆարհադ Շաքերիին հանձնարարվել էր ծրագրել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի սպանությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ RT-ն հայտնել էր, որ Իրանի հետ կապ ունեցող 3 անձ ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից մեղադրվում են Թրամփի սպանության փորձի դավադրության մեջ։