Տոկոսների չափը չի որոշակիացվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տիգրան Սարգսյանը հույս ունի շտկել այն վնասները, որոնք գյուղատնտեսությանը հասցվել են վերջին ցրտահարությունների արդյունքում:

Գործադիրի այսօրվա նիստում վարչապետը խոստացել է սերմեր, պարարտանյութեր տրամադրել գյուղտնտեսություններին, որպեսզի գոնե տարվա ընթացքում կորուստների ինչ-որ մասը վերականգնվի:

Կենտրոնական բանկը ցրտահարության վնասների վերականգնման և հողագործության զարգացման նպատակին շուրջ 6 միլիարդ դրամ է հատկացնում այս տարի նախատեսել:

Չնայած կառավարության երեկվա նիստում տոկոսադրույքի և պետության կողմից գյուղացիներին տրվելիք վարկը մասնակիորեն սուբսիդավորելու խնդիրը դեռևս չի որոշակիացվել, այսուհանդերձ չի բացառվում, որ միջինը 14 տոկոս կազմող գյուղատնտեսական վարկի տոկոսադրույքը ցրտահարության հետևանքները մեղմելու հույսով փոքր-ինչ նվազեցվի:




Լրահոս