Սյունիքի մարզպետի «բարեգործությունն» ու «փիար»-ը. «Իրատես de facto»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրատես de facto» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը «սեփական» մարզում փորձում է, ինչպես վարչապետն է ասում, «մեկ կոպեկ ծախսելով բարեգործ դառնալ ու այդ մասին «փիար անել», մինչդեռ իրականում բիզնես գործունեություն է ծավալում:

Տեղացիները մեզ հետ զրույցում պատմեցին, որ ոչ թե մատչելի գներով մարզի բնակիչներին գարու սերմ է տալիս երիտասարդ մարզպետը, այլ մեկ կգ-ի համար սահմանում է շուկայականից բավականին բարձր գին: Եթե մեկ կգ գարու սերմը բնակիչներից հնարավոր է ձեռք բերել150 դրամով, ապա մարզպետը սահմանել է 200 դրամ: Իսկ թե ստացած եկամուտներով մարզպետն ինչ «բարեգործական» ծրագրեր է իրականացնում, դժվար է հասկանալ»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 




Լրահոս