Ավարտվեց հանդբոլի ուսանողական առաջնությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ուսանողական 15-րդ մարզական խաղերում ապրիլի 3-ին ավարտվեց հանդբոլի առաջնությունը։ Հաղթողի կոչումը նվաճել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի թիմը, երկրորդ տեղն են գրավել Երևանի պետական համալսարանի հանդբոլիստները, երրորդ հորիզոնականում են Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ուսանող-մարզիկները։

Հիշեցնենք, որ Հայաստանի ուսանողական 15-րդ մարզական խաղերում կանցկացվի 14 առաջնություն։ Ապրիլի 8-9-ին կանցկացվեն սեղանի թենիսի մրցումները։ Տարբեր մարզաձևերից մրցումները կշարունակվեն մինչև մայիսի կեսը։

Հայաստանի ուսանողական մարզական խաղերը կազմակերպել են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն




Լրահոս