Տիգրան Սարգսյանի ճակատագիրը դեռ անորոշ է. «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս պահին դեռ անորոշ է, թե ինչով է զբաղվելու այսուհետ ՀՀ այլևս նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Պաշտոնանկությունը այնքան անակնկալ է եղել, որ նա իր ապագա պլանները կառուցելու ուղղությամբ որևէ քայլ չի արել։

Մեր ունեցած տեղեկություններով, նախկին վարչապետը պատրաստվում է որոշ ժամանակ հանգստանալ։ Իսկ Տիգրան Սարգսյանի մերձավոր շրջապատում չեն բացառում, որ նա կարող է բարձր պաշտոն ստանալ ՄՄ կամ Եվրասիական միության կառույցներից մեկում, ասենք՝ միասնական դրամավարկային քաղաքականության մշակող մարմնում, որը դեռ գոյություն չունի։
Արևմտյան որևէ, կառույցում նրան պաշտոն տալու հավանականությունը գրեթե զրոյական է, քանի որ սեպտեմբերի 3-ի շրջադարձին նա տվել է իր լրիվ համաձայնությունը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս