Փակ շուկայի առնետավազքը շարունակվում է. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Էդ որ Փակ շուկան կռիսանոց էր, խի մի օր չէիր էթում շուկայի դեմը, շուկայից խոսում: Որ սաղ կրիշը չռռում էր, խի մի օր չէիր էթում, խոսում» այս տողերի հեղինակն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսյանյանը, որը մինչեւ Փակ շուկան հերթական Երեւան սիթիի վերածելը փորձում էր համոզել, որ տարածքը մաքրելու է առնետներից:

Այն ժամանակ նաեւ շուկայի հարեւանությամբ գտնվող շենքերի բնակիչները կողմ էին, որ Փակ շուկան վերակառուցեն, քանի որ, ինչպես իրենց էին ասում՝ «կռիսանոց է այստեղ», եւ վստահ էին, որ սարքելուց հետո կազատվեն առնետներից։

Շուկայի հետնամասում Սամվել Ալեքսանյանի կամայականությունները շարունակվել են սեփական տների տարածքների հաշվին, որտեղ քանդել են նաեւ սեփական տների հիմքերը: Գոյացած խոր փոսերը, ջրի կուտակումը չի հուզում Փակ շուկայի սեփականատիրոջը, որը տարածքը խոստացավ մաքրել առնետներից, բայց, ինչպես տեսնում ենք, մոռացավ: Առնետավազքը շարունակվում է առ այսօր: Բնակիչները բողոքում են, բայց վախենում ներկայանալուց»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:

 




Լրահոս