«Հայն ունի ինքնուրույն երաժշտություն… Յուրաքանչյուր ազգի երաժշտությունն իր ազգի հնչական ելևէջներեն կծնի ու կծավալվի։ Հայ լեզուն ունի իր հատուկ հնարավորությունը, ուրեմն և համապատասխանող երաժշտությունը»։
Կոմիտաս վարդապետը՝ հայ ազգի դիմագիծը հանդիսացողն է ասել։
Երեկ Առնո Բաբաջանյան համերգասրահում երեկոն կոմիտասյան էր։
Դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանը, Երևան լարային քառյակը, «Լիլլա» վոկալ կվարտետը ներկայացրեցին Կոմիտասի կյանքը, երաժշտության ստեղծման գործընթացը։
Երեկոյի ընթացքում հնչել են նաև Կոմիտասի հանրահայտ երաժշտությունները։
ArmLur.am-ի հետ զրույցում Հայկ Պետրոսյանն ասաց, որ փորձում է երգել սովորել Կոմիտասի երգերը, կարծես ուսանող լինի։
ArmLur.am-ը զրուցել է նաև Երևան լարային քառյակ խմբի անդամ Նարեկ Սահակյանի հետ։
Կոմիտասի ստեղծագործությունների մասին ArmLur.am-ի հետ զրուցել է նաև «Լիլլա» վոկալ կվարտետի անդամ Դիանա Այվազյանը, ով պատմեց իր զգացածի մասին, երբ երգում է «կոմիտասերեն»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան, Էմմա Մարտիրոսյան