Էրդողանը դատի է տալիս իրեն քննադատողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրք լրագրող Էմրե Ուսլուն Today’s zaman կայքին պատմել է ՝ թե ի՞նչ է տեղի ունեցել իր հետ այն բանից հետո, երբ նոյեմբերի 21-ին Taraf daily-ի համար հոդված է գրել:

Նա պատմում է, որ հոդվածը գրելուց անմիջապես հետո, Էրդողանի իրավաբանները դիմել են դատախազություն՝  իրեն մեղադրելով վարչապետին վիրավորելու մեջ:

«Այդ հոդվածի համար ինձ սպառնում է 2 տարի 8 ամիս ազատազրկում: Սա բնորոշ է այս երկրի կառավարությանը՝  իրեն քննադատողներին դատարան քարշ տալ: Ստորև ներկայացնում եմ իմ հոդվածը և դուք դատեք, արդյո՞ք կարելի է դրա համար դատել մարդուն»-, գրել է նա:

Ստորև ներկայացնում ենք Էմրե Ուսլունի «Փակեք բոլորը» հոդվածը՝

Եթե Թուրքիայի դպրոցները չեն սովորեցնում գրողներին և մտավորականությանը խիզախություն ունենալ և իրականությունը բարձրաձայնել…

Եթե Թուրքիայի դպրոցները չեն սովորեցնում իրենց ազատամիտ համարողներին, որ պետության միջամտությունը ազատ ձեռնարկություններում ընդունելի չէ …

Եթե այս երկրի դպրոցները չեն սովորեցնում, որ պետության միջամտությունը խոչընդոտելը ժողովրդավարական իրավունք է և պետության դեմ խոսելու արգելքը հակասում է ժողովրդավար երկրի կերպարին…

Եթե այս երկրի դպրոցները ցույց չեն տալիս, որ «Մենք կվերացնենք արգելքները» ասողները իրենք են արգելքներ մտցնում…

Եթե այս երկրի դպրոցները չեն սովորեցնում, որ ավելի լավ է բաց խոսել, քան գաղտնի…

Եթե այս երկրի դպրոցները չեն սովորեցնում, որ փաստերը ավելի կարևոր են, քան կարծիքները և որ մարդկանց մտքերը ավելի կարևոր են, քան գաղափարախոսությունը, ազատությունը ավելի կարևոր է, քան անվտանգությունը…

Եթե դպրոցները չեն սովորեցնում, որ վարպետի և «շնագայլի» մեջ կան բարոյական չափանիշների տարբերություն…

Եթե Թուրքիայի դպրոցները սովորեցնում են, որ գողությունն ու կոռուպցիան սրբություններ են…

Եթե դպրոցները սովորեցնում են, որ ամենաարժեքավոր առավելությունը, որ մարդ կարող է ունենալ՝  մեկ ուրիշի հետույքը համբուրելն է….

Եթե այս երկրի դպրոցները սովորեցնում են «այո, տեր»-ի մտածելակերպը…

Եթե այս երկրի դպրոցները սովորեցնում են, որ որքան լավ ստել կարողանաս, այնքան լավ քաղաքական գործիչ կդառնաս…

Եթե դպրոցները «արտադրում են» քաղաքական գործիչներ, ակադեմիկներ և լրագրողներ, ովքեր կծախեն իրենց երկիրը հանուն էժանագին ակնկալիքների, ինչպիսիք են պետական գրասենյակում պաշտոն ունենալը կամ շատ գումար ունենալը…

Եթե այս երկրի դպրոցները «արտադրում են» քաղաքական գործիչներ, ում խոսքերը գործերին չեն համապատասխանում…

Եթե դպրոցները «արտադրում են» քաղաքական գործիչներ, որոնց հանրության առաջ արտասանած և վարագույրների հետևում ասած խոսքերը տարբերվում են…

Եթե այս երկրի դպրոցները սերունդ են դաստիարակում, ովքեր դիմակների հետևում են թաքնվում, ինչպես Ասադը, և սեփական խոսքը պաշտպանելու քաջություն չունեն…

Երբ սերունդները կործանվում են, իսկ ուսուցիչների միակ մտահոգությունը դառնում է ավելի շատ գումար աշխատելը…

Եթե այս երկրի սերունդը սեփական երկրի պատմությունը սովորում է հեռուստատեսային սերիալներից, աշխարհագրությունը սովորում է վավերագրական ֆիլմերից, իսկ քիմիան՝ քաղաքական գործիչներից…

Եթե այս երկրի սերունդները ի վիճակի չեն սովորելու մաթեմատիկա, անգլերեն կամ տրամաբանություն ՝  դպրոցում…

Եթե կրթության նախարարությունը փորձարկումներ է կատարում երեխաների հետ և երբեք լուծումներ չի գտնում…

Եթե այսպիսին են այս երկրի դպրոցները և եթե ցանկանում եք բարեփոխել այս երկրի դպրոցները, ուրեմն փակեք դրանք…




Լրահոս