Վառվեց Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ջահը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վառվել​ ​է ​Համահայկական​ ձմեռային ​երկրորդ  խաղերի ​ջահը։

Նորավանքում, ​հանդիսավոր ​արարողությանը ​ներկա ​են​ եղել Համահայկական խաղերի ​կազմակերպման ​և ​անցկացման ​ կառավարական կազմկոմիտեի ​նախագահ ​Արայիկ ​Հարությունյանին, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Նորավանքի հոգևոր հովիվն օրհնել է​ ​համահայկական ​խաղերի մեկնարկն, ապա իր ​ձեռքի ​մոմի​ կրակով ​բոցավառել ​ համահայկական ​խաղերի ​ջահը։ Այն փոխանցվել է ​օլիմպիական ​խաղերի ​բրոնզե ​և արծաթե ​մեդալակիր, Եվրոպայի ​ չեմպիոն ​Արթուր ​Դավթյանին, ​Եվրոպայի փոխչեմպիոն, ​Եվրոպայի ​բրոնզե​ մեդալակիր, ​աշխարհի բացարձակ ​գավաթակիր ​ Վահագն ​Դավթյանին, ​Եվրոպայի և աշխարհի ​պատանիների ​չեմպիոն ​Ալեքսանդրա Գրիգորյանին, աշխարհի և Եվրոպայի ​ երիտասարդների չեմպիոն Էմմա Պողոսյանին։ ​

Տիտղոսակիր ​մարզիկները​ ​հայոց ​ուժի,​ միասնության ​ և համախմբման ​խորհրդանիշ​ ​ջահով​ ​ուղևորվել ​են ​ՋԵրմուկ։

Հենց այստեղ էլ կմեկնարկեն Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը՝ փետրվարի 1-ից 7-ը։




Լրահոս