
Այսօր՝ հունվարի 20-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական 19 րոպե տևած խորհրդակցությունն անցավ առանց քաղաքապետ Տիգրան Ավինյանի։ Նիստն անցկացնում էր քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը:
ArmLur.am-ի հարցին, թե ինչո՞ւ է Ավինյանի փոխարեն Փամբուխչյանը նիստն անցկացնում, Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը պատասխանեց, որ Ավինյանն արձակուրդում է։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն աշխատանքը կսկսի հունվարի 27-ից։
Էմմա Միքայելյան