Քեսաբահայերի հարցով համագործակցում ենք հայերի հետ. Թուրքիայի ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտնում է, որ սերտորեն համագործակցում է Պոլսի հայոց պատրիարքարանի և հայկական համայնքի հետ` Սիրիայի Քեսաբ ավանում ապրող հայերի հանգստությունն ապահովելու համար: Այս մասին հայտնում է թուրքական «Թայմ թուրք» լրատվական կայքը:

Արտգործանախարարության գրավոր հայտարարության մեջ նշվում է, որ Սիրիայի ժողովրդի առաջ առանց խտրականության բացել է դռները և Քեսաբի ու շրջակա տարածքներում բախումներից տուժած բոլոր քաղաքացիական անձանց աշխատում է օգնել:

Հրատապ կերպով անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվել քաղաքացիական անձանց վնասից զերծ պահելու համար և այդ ուղղությամբ ՄԱԿ-ին տեղեկություններ են տրամադրվել:

Արտգործնախարարության խոսնակ Թանժու Բիլգինչը գրավոր պատասխանել է ԵԽԽՎ-ում Հայաստանի ներկայացուցչին, ով 2014-ի մարտի 28-ին ԵԽԽՎ մշտական խորհրդի նիստում հայտնել էր, որ Լաթաքիայի (Քեսաբ) վրա հարձակումը իրականացվել էր Թուրքիայում ամրակայված Ալ-Քաիդայի միավորումների կողմից:

Բիլգինչը Հայաստանի ներկայացուցչի խոսքերն անվանել է իրականությանը չհամապատասխանող և տգեղ զրպարտություն:

Ermenihaber.am




Լրահոս