ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների հանձնաժողովների նախագահների խորհրդակցությանը հայկական կողմը մասնակցություն չի ունենա։ Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսնակ Մովսես Հարությունյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ ՀԱՊԿ երկրների խորհրդարանների հանձնաժողովների ղեկավարները փետրվարի 7-ին կհանդիպեն Մոսկվայում:
ՄՊՀ-ից հաղորդագրություն են տարածել․
ՄՊՀ նախագահը կմասնակցի ԵԱՏՄ անդամ պետությունների մրցակցային մարմինների «5+1» ձևաչափով հանդիպմանը
«Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու ԵԱՏՄ անդամ պետությունների մրցակցային մարմինների ղեկավարների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի նախարարի «5+1» ձևաչափով հանդիպմանը:
Քննարկվելու են մրցակցային մարմինների միջև փոխգործակցության ընդլայնմանն ուղղված միջոցառումները, անդրսահմանային շուկաներում մրցակցային իրավիճակի գնահատմանը, այդ թվում՝ մրցակցության վրա ներքին շուկայի պաշտպանության միջոցառումների ազդեցություններին առնչվող և այլ հարցեր, ինչպես նաև անդամ պետությունների մրցակցային մարմինների ղեկավարների առաջարկները»: