Ռոն Դեննիսը քննադատել է ավտոարշավորդ Ֆետտելին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

McLaren Group-ի ղեկավար Ռոն Դեննիսը միանում է ՖԻԱ-ի տնօրեն Ժան Տոդտայի քննադատությանն` ուղղված «Ռեդ Բուլի» ավտոարշավորդ Սեբաստյան Ֆետտելին` կտրուկ ասված խոսքերի համար, որոնցով նա բնութագրել էր նոր շարժիչների ձայնը:

Հիշեցնենք, որ գերմանացին V6 տուրբոշարժիչներն անվանել էր «կեղտ»:

«Աշխարհի չեմպիոն լինելու գործոնն ավելի է պահանջում կոռեկտություն ամեն ինչի նկատմամբ: Տվյալ դեպքում անիմաստ է սեփական լեզվին տրված ազատությունից օգտվելը: Մեկ պարզ փաստ ՝ եթե նա հիմա փորձարկեր «Մերսեդեսն», ապա շատ ուրախ կլիներ: Նա ուղղակի պետք է մտածի այն մասին, որ իր մոտ եղել է շրջան, երբ նա է մրցաշարի առաջատարն եղել, և միայն այն, որ հիմա լիդերը համարվում է «Մերսեդեսը»` չի տալիս նրան իրավունք ասելու այն, ինչը որ չի մտնում նրա լիազորությունների մեջ ՝ թեկուզ որպես աշխարհի չեմպիոն»,-Դեննիսի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:




Լրահոս