
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Եվրամիությունը լուրջ խոչընդոտներ է ստեղծում ամերիկյան ընկերությունների համար՝ սահմանելով բարձր հարկեր և օգտվելով առևտրային առավելություններից։ Այս մասին նա ասել է Սպիտակ տանը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ անցկացրած մամուլի ասուլիսում:
«Եվրոպական միությունը շատ բարդ գործընկեր է մեզ համար, շատ, շատ բարդ: Նրանք մեր ընկերությունների վրա հարկեր են սահմանում այնպիսի մակարդակներով, որոնք նախկինում ոչ ոք չի տեսել: Նրանք օգտվում են բազմաթիվ առավելություններից, և մեզ դա չի բավարարում», – ասել է Թրամփը:
Փետրվարի 10-ին Թրամփը ԱՄՆ ներմուծվող ամբողջ պողպատի և ալյումինի համար մաքսատուրքերը բարձրացրել է 10%-ից 25%-ի։