ԱՄՆ նախագահի դեմ ապրիլի 30-ին մահափորձ կատարելու համար մեղադրվող Քոուլ Թոմաս Ալենը չի վիճարկել դատավարության ընթացքում կալանքի տակ գտնվելու վերաբերյալ դատարանի որոշումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դատարանի դահլիճից տեղեկացրել է РИА Новости-ի թղթակիցը։
Կալիֆոռնիայի 31-ամյա բնակիչ Ալենը ապրիլի 25-ին կրակոցներ էր արձակել Washington Hilton հյուրանոցում՝ Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքի ժամանակ: Միջադեպի հետևանքով վիրավորվել էր Գաղտնի ծառայության մեկ գործակալ: Կասկածյալը տեղում ձերբակալվել էր։
Ապրիլի 27-ին Վաշինգտոնի դատարանը բավարարել էր Ալենին կալանքի տակ պահելու դատախազության միջնորդությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել երեք դրվագով՝ ԱՄՆ նախագահի դեմ մահափորձ, հրազենի և զինամթերքի տեղափոխում և բռնի հանցագործության կատարման ժամանակ հրազենի օգտագործում: Մեղադրանքի հաստատման դեպքում նրան սպառնում է ցմահ ազատազրկում:
Գործով ըստ էության լսումների մեկնարկը նախատեսված է մայիսի 11-ին:





























