ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում հայտնի տիկտոկերի «Honda»-ն այրողին հայտնաբերել են. որոշում է կայացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 24-ին Կոմիտասի պողոտա-Վրացական փողոցի խաչմերուկի հարևանությամբ գտնվող Կոմիտասի 46 շենքի բակում այրել էին «Honda Kona» մակնիշի մեքենան։

Արաբկիրի ոստիկանները 30-ից ավելի հասցեներում են եղել, իրականացրել են մի քանի օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, ինչի շնորհիվ էլ օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ նշված արարքը կատարել է Երևանի բնակիչ 23-ամյա Գուրգեն Տոնականյանը:

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ հանգամանքներ չենք հրապարակում, սակայն թիրախում եղել է «Honda» մակնիշի ավտոմեքենան, որի սեփականատերը համացանցում հայտնի տիկտոկեր 45-ամյա Հասմիկ Կ.-ն է:

Գուրգեն Սամվելի Տոնականյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ուրիշի գույքը վնասելու և ոչնչացնելու դիտավորությամբ, հրկիզման եղանակով այրել է Հասմիկ Կակոսյանին պատկանող «Honda Kona» մակնիշի 88 HB 838 հ/ հ, Արտակ Մանուկյանին պատկանող «Opel» մակնիշի 36 DG 845 հ/հ և Միքայել Ամբարյանին պատկանող «BMV X6» մակնիշի WW 333 WW հ/հ ավտոմեքենաները՝ վերջիններիս պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 7.550.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս