Սև ծով է ժամանում ԱՄՆ երկրորդ ռազմանավը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան ռազմածովային ուժերի Donald Cook-ը Սև ծով կմտնի ապրիլի 10-ից ոչ ուշ: Այս մասին տեղեկացրել է CNN-ը՝ հղում անելով Պենտագոնի աղբյուրներին:

Ավելի վաղ Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Էռնեստը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն երկարացրել է «Տրաքստան» ռազմանավի՝ Սև ծովում գտնվելու ժամկետը և նախատեսում է այնտեղ հավելյալ ռեսուրս ուղարկել: Donald Cook ռազմանավը օժտված է «Իջիս» հակաօդային պաշտպանության համակարգով, ինչպես նաև՝ «Տոմագավկ» թևավոր հրթիռներով:

Ինչպես նշում է CNN-ը, Սև ծով երկրորդ ռազմանավ ուղարկելու մասին Պենտագոնից պաշտոնական հայտարարություն չի արվել:




Լրահոս