
Մարտի 22-ից Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Մասնավորապես նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է» ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11:00−24:00)» ցուցանակները ժամանակավորապես փակող ծածկոցները կհանվեն: