Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը չի բացառել, որ ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի Իսրայելի դեմ՝ Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրի՝ Գազայում օրական 30-40 խաղաղ բնակչի թիրախավորելու կոչից հետո։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Neue Berliner Redaktionsgesellschaft մեդիա խումբը։
«ԵՄ-ն արդեն պատժամիջոցներ է կիրառել իսրայելական բնակավայրերի կազմակերպությունների դեմ։ Մենք աջակցում ենք նրանց»,-ասել է գերմանացի նախարարը Neue Berliner Redaktionsgesellschaft մեդիա խմբի հետ հարցազրույցում։




























