Armenian text to speach

ՈւՂԻՂ. Կարմիրբերետավորներ են ժամանել. գերլարված իրավիճակ Աշտարակի խճուղու վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վաղ առավոտից Պռոշյանի բնակիչները կրկին փակել են Երևան–Աշտարակ ճանապարհը։

«Մենք պահանջում ենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանից, որպեսզի այս տարածքը սպասարկի Երևան քաղաքի ավտոբուսը, այն պետք է հասնի մինչև Պռոշյան ու հետադարձ անի։

Մենք պայքարում ենք մեր ազատ տեղաշարժի իրավունքն ապահովելու համար։

Եթե խախտում են այդ իրավունքը, մենք էլ մյուսների տեղաշարժի իրավունքը կխախտենք ու թույլ չենք տա` գործի այս խճուղին»,– ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։

Նա հավելեց, որ Ավինյանի հետ հանդիպում են ակնկալում։

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս