Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները երկրորդ մեդալն են նվաճում աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլում:

«Արմենպրես»-ի հաղորդմամաբ` Խորվաթիայի Օսիջեկ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլի օղակների վարժության եզրափակիչում Հայաստանի հավաքականից Արթուր Ավետիսյանը, հավաքելով 14,466 միավոր, նվաճեց այս մրցաշարի բրոնզե մեդալը:

Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկության նժույգ-թափերի վարժությունում Համլետ Մանուկյանը դարձել էր ոսկե մեդալակիր:

 




Լրահոս