Armenian text to speach

Խոպանչիների ուղարկած գումարները կտրուկ պակասել են. թվեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից պաշտոնապես տեղեկացավ, որ արտերկրից դեպի ՀՀ փոխանցվող դրամական միջոցների զուտ ներհոսքը (ներհոսքի և արտահոսքի տարբերությունը) 2025թ. հունվարին կտրուկ նվազել է: Այսինքն քիչ գումար է երկիր մտել:

Համեմատության համար նշենք, որ դրամական միջոցների զուտ ներհոսքը նախորդ տարվա հունվարի համեմատ (փետրվար ամսվա տվյալները դեռևս չկան) նվազել է շուրջ 43%-ով: Եթե խոսենք թվերի լեզվով, ապա նախորդ տարվա հունվարին արտերկրից եկած գումարները եղել են 32.8 մլն ԱՄՆ դոլար, իսկ այս տարվա հունվարին՝ 18.7 մլն ԱՄՆ դոլար:

Շատ մասնագետներ ArmLur.am-ի հետ զրույցում սա կապում են հայտարարագրման համակարգի ներդրման հետ: Այսինքն, քաղաքացիները իմանալով, որ հնարավոր է իրենց դրսից եկած գումարները հարկեն, նրանք սկսել են թաքցնել իրենց ստացածը և բաց, հասանելի, թափանցիկ եղանակով չեն ստանում խոպանից եկած գումարները: Գուցե առձեռն են փոխանցում տարբեր մարդկանց միջոցով:

Իհարկե, այս անկումը հնարավոր է պայմանավորված լինի նաև այլ հանգամանքով, բայց փաստ է, որ 43%-ով ավելի քիչ գումար է դրսից Հայաստան մտել այս տարվա հունվար ամսին:




Լրահոս