Դեսպանը մեդալներ է հանձնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 11-ին Բուլղարիայում ՀՀ դեսպանությունում կայացել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից տրված պարգևների հանձնման արարողություն:
Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը հանձնել է ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալներ Բուլղարիայի ժուռնալիստների միության նախագահ Սնեժանա Տոդորովային, Պլովդիվ քաղաքի համայնքային խորհրդի անդամ Սպաս Գռնևսկուն և կրոնական համայնքների ազգային խորհրդի նախագահ պրոֆեսոր Ռուբեն Գրիգորյանին:

«Հակոբ Մեղապարտ» մեդալներ հանձնվեցին պրոֆեսոր Հակոբ Կարապետյանին և «Հայ Դատ» հանձնախմբի համանախագահ, «Երևան» թերթի գլխավոր խմբագիր Վարդանուշ Թոփաքբաշյանին:
«Վիլյամ Սարոյան» մեդալը հանձնվեց Հայկական բարեգործական ընդհանուր միության Սոֆիայի մասնաճյուղի ատենապետ Սոնյա Ավագյանին:
«Արշիլ Գորկի» մեդալը հանձնվել է Սոֆիայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու նախագծի հեղինակ, գլխավոր ճարտարապետ Հակոբ Քարաքաշյանին:

ՀՀ դեսպանը շնորհավորել է պարգևատրվածներին և շնորհակալություն հայտնեց նրանց Հայաստանի հեղինակության բարձրացմանն ու ճանաչմանը նպաստելու, հայապահպանման գործում ունեցած ավանդի, հայ մշակույթի տարածմանը նպաստող գործունեության, Սփյուռքի միջհամայնքային կապերի ամրապնդման գործում ներդրում ունենալու և դեսպանության հետ համագործակցության համար:




Լրահոս