
Ռադայի պատգամավորների քանակը հասել է ռեկորդային նվազագույնի՝ 399 հոգու։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Ուկրաինայի խորհրդարանական Յարոսլավ Ժելեզնյակը։
Ուկրաինացի մի շարք պատգամավորներ, այդ թվում՝ ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորներ, զրկվեցին մանդատներից, երբ երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին 2022 թվականի գարնանը ստորագրեց Ուկրաինայում ռուսամետ կուսակցությունների գործունեությունն արգելող օրենքը։ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշման համաձայն՝ նրանց թվում ընդգրկվել է ավելի քան 15 կուսակցություն, այդ թվում՝ «Ընդդիմադիր հարթակը՝ հանուն կյանքի» կուսակցությունը։
Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ նշված կուսակցության պատգամավորների գործունեությունը կգտնվի իշխանությունների խիստ հսկողության ներքո, և որ ապագայում նրանք կարող են զրկվել մանդատներից։