Բնակիչը ծխահարվել, այրվել և մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 13-ին` ժամը 21.10-ին, ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի 93 շենքի թիվ 1 բնակարանում հրդեհ է բռնկվել:

Նույն օրը` ժամը 21.35-ին, հրդեհը մարվել է մարտական 1 հաշվարկի ուժերով:

Պազվել է, որ նույն օրը` ժամը 21.00-ի սահմաններում, Բլբուլյան փողոցի 93 շենքի թիվ 1 բնակարանում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով 1961 թ. ծնված Ռոբերտ Ղազարյանը ծխահարվել, այրվել և մահացել է:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն:




Լրահոս