Դանիացի Թոմաս Ֆրանկը գլխավորեց Լոնդոնի «Տոտենհեմը»։ 51-ամյա դանիացի մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2028թ․ հունիս։
2018-2025 թվականներին Թոմաս Ֆրանկն անգլիական «Բրենթֆորդի» գլխավոր մարզիչն էր։
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր էր ավստրալացի Էնջ Պոստեկոգլուի հեռացումից հետո։ Անգլիայի ավարտված առաջնությունում «Տոտենհեմը» գրավել էր 17-րդ տեղը։





























