Տարվա գլխավոր ֆուտբոլային իրադարձությանն ընդառաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` հունիսի 1-ին, Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում Երեւանի ժամանակով ուղիղ 23:00-ին կմեկնարկի տարվա գլխավոր ֆուտբոլային իրադարձությունը` Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը: «Լիվերպո՞ւլ», թե՞ «Տոտենհեմ». այս հարցի պատասխանը կստանանք ժամեր հետո, իսկ հիմա փորձենք հասկանալ, թե թիմերից յուրաքանչյուրը ինչպես են մոտենում ճակատագրական խաղին:

Հանդիպման ֆավորիտը համարվում են մերսիսայդցիները, եւ այդ մտքի հետ համաձայնել կարելի է, քանի որ «Լիվերպուլը» այս տարի սարսափազդու է թվում:

Կարեւոր խաղից առաջ «Լիվերպուլի» կազմ է վերադարձել թիմի բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն, որը, իհարկե, Յուրգեն Կլոպի գլխավոր զենքերից մեկն է: «Բարսելոնային» առանց առաջատարների ջախջախելուց հետո արդեն եզրափակչում խաղին կազմ ու պատրաստ կլինեն Մոհամեդն ու Սալահը, որոնք, ամենայն հավանականությամբ, կլինեն մեկնարկային կազմում: Խաղը, սակայն, բաց կթողնի թիմի կիսապաշտպան Նաբի Կեյտան, որ դեռեւս չի ապաքինվել «Նոու Կամպում» ստացած վնասվածքից:

«Լիվերպուլն» այս մրցաշրջանում, չնայած վաստակած 97 միավորին, չկարողացավ հռչակվել Անգլիայի չեմպիոն, եւ, իհարկե, այդ անհաջողությունը մոռացության տալու համար Կլոպի սաները ջանք չեն խնայի անգլիական եզրափակչում հաղթանակ տոնելու համար:

Եթե «կարմիրների»` եզրափակչում հայտնվելը այդքան էլ զարմանալի չէր, ապա «Տոտենհեմի»` այս փուլ դուրս գալը սենսացիա էր: Եւ այդ ամենի գլխավոր «մեղավորը» լոնդոնցիների մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն է: «Տոտենհեմը» ձեռք բերեց ընդամենը մեկ ֆուտբոլիստ վերջին երկու տրանսֆերային պատուհանի ընթացքում եւ եզրափակիչ դուրս եկավ հենց այդ ֆուտբոլիստի հեթ-տրիկի շնորհիվ: Պոչետինոն այդ հանճարների շարքին է դասվում, որի դրսեւորումն էլ եղավ Լուկաս Մոուրայի շշմեցնող խաղը «Այաքսի» դեմ:
Եզրափակչից առաջ լոնդոնցիների կազմ կարող է վերադառնալ Հարի Քեյնը, որն արդեն ավաքինվել է վնասվածքից, ու, պատկերացրեք, թե ինչ խառնաշփոթի մեջ կարող է հայտնվել «Լիվերպուլի» պաշտպանությունը, եթե «Տոտենհեմի» հարձակման եռյակը ի դեմս Սոնի, Մոուրայի եւ Քեյնի, գործի այնպես անկանխատեսելի, ինչպես եղել է ողջ մրցաշրջանի ընթացքում:

«Տոտենհեմի» եւ «Լիվերպուլի» հաջողությունների գործում խառնվել էին նաեւ «ֆուտբոլային աստվածները». երկուսն էլ այստեղ են ֆանտաստիկ քամբեքների շնորհիվ, երկուսն էլ խաղում են անկանխատեսելի ֆուտբոլ, եւ պարզից էլ պարզ է, որ Մադրիդի մարզադաշտում նույնպես հնարավոր է տեսնել անհնարին մի սցենար. չէ՞ որ խաղում են այն թիմերը, որոնք այս մրցաշրջանում ապացուցել են, որ անհնարին ոչինչ չկա, միայն բավարար ցանկություն է պետք:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս