Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ԱՄՆ-ի դեսպանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ ապրիլի 15-ին աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի փոխանցմամբ, հանդիպմանը մասնակցել են նաեւ  ԱՄՆ փոխդեսպան Փրայս Քլարկը, ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու Քրիստոֆեր Անդերսոնը, ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա  Զոհրաբյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Վարդան Օսկանյանն ու Ստեփան Մարգարյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք  հարցեր:




Լրահոս