Արմավիրի մարզի Վաղարշապատ ու Խոյ համայնքները կմիավորվեն. Կառավարության նիստում հայտնել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշումը։
«Փնջում ներառվում են ներկայիս Վաղարշապատ և Խոյ համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված 19 բնակավայրերով։ Այս քայլով Կառավարությունն ապահովում է վարչատարածքային բարեփոխումների հետագա ընթացքը, ինչին կհաջորդի արդեն լիազորությունների ապակենտրոնացման գործընթացը»,- ասել է նախարարը։
Վաղարշապատ համայնքում ավագանու ընտրությունները նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 16-ին։






























