Armenian text to speach

Մեսսի, ժամանակն է, որ դու մեծանաս․ Ալեքսի Լալաս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՄՆ հավաքականի նախկին խաղացող, MLS-ի «Սան Խոսե Էրթքվեյքս», «Նյու Յորք Ռեդ Բուլզ» և «Լոս Անջելես Գելաքսի» ակումբների նախկին գլխավոր մենեջեր Ալեքսի Լալասը քննադատել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին Բոլոր աստղերի խաղին մասնակցելուց հրաժարվելու համար, հայտնում է Goal-ը:

«Դա արդեն շատ է ու մի փոքր զվարճալի։ Նա պայմանագիր է ստորագրել։ Նա գիտեր, որ Բոլոր աստղերի խաղին մասնակցելն իր պարտավորությունների մի մասն է։ Նա գիտեր կանոնները։ Այնպես որ, Մեսսի, ժամանակն է, որ դու մեծանաս։

Պետք էր մասնակցել։ Եվ եթե դու չէիր ուզում խաղալ, հնարավորություն ունեիր, երբ պայմանագիր էիր ստորագրում: Պետք էր նախնական համաձայնություն ունենալ դրա մասին», – ասել է Ալեքսի Լալասը։

Ավելի վաղ հաղորդվել է, որ հանդիպումը բաց թողնելու համար Մեսսին որակազրկվել է մեկ խաղով:




Լրահոս