Ինչպես քիչ առաջ հայտնեց ArmLur.am-ը՝ Հակակոռուպցիոն կոմիտե շտապօգնություն մեքենա էր եկել։ Ըստ Ղուկասյանի փաստաբանի` Վարդան Ղուկասյանի ինքնազգացողությունն է վատացել։
Վարդան Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը շտապով մտավ Հակակոռուպցիոն կոմիտե։ «6-7 դրվագին մեկն է վերաբերում Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման ընթացքին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ղուկասյանի փաստաբանը։
ArmLur․am-ը Հակակոռուպցիոն կոմիտեի դիմաց շարունակում է լուսաբանել իրավիճակը։
Ինչպես հայտնել ենք՝ Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանին տեղափոխում են Կոմիտեի Մոսկովյան փողոցի մասնաճյուղ։
Հակակոռուպցիոն կոմիտեի շենքի մոտ է նաև Վարդան Ղուկասյանի փեսան։
Հիշեցնենք, որ Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու և վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․























































































