Armenian text to speach

Չեմ կալանավորվել․ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը մեղադրանքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
Նախկին նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հոգատար մարդիկ
Ինձ հետ ամեն ինչ լավ է, հակակոռուպցիոն դատարանը մերժեց ոչ միայն ինձ, այլև հինգ տարի քննվող և ավելի քան տաս տարվա վաղեմության դեպքերին վերաբերող գործով անցնող կարծես թե մյուս բոլոր մեկ տասնյակից ավելի մեղադրյալներին կալանավորելու միջնորդությունները։
Բնականաբար, մեղադրանքը չեմ ընդունում։
Սիրով»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ երեկ Ձերբակալվել էր էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը։




Լրահոս