ՀՅԴ-ն կգործի ընդդիմադիր դաշտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկու օր տեղի ունեցած ՀՅԴ Գերագույն ժողովի քննարկումների արդյունքում նշանակվել է Գերագույն մարմնի 11 անդամ, որից 8-ը վերընտրվել են, իսկ երեքը նոր անդամներ են: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում նշեց ԱԺ ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը և ընթերցեց ՀՅԴ ԳՄ որոշման տեքստը:

«ՀՅԴ-ն, քննարկելով քաղաքական զարգացումները, ուղենշեց առաջիկա անելիքները: Ժողովն արձանագրեց, որ համակարգային փոփոխություններ երաշխավորող առաջարկությունների փաթեթը շարունակելու է մնալ իշխանությունների հետ հարաբերությունների առանցքում: Կուսակցությունը շարունակում է իր գործունեությունն ընդդիմադիր դաշտում»,-նշեց նա:

Աղվան Վարդանյանի խոսքով՝ վերահաստատվել է համակարգային, ամբողջական իշխանափոխություն իրագործելու Դաշնակցության որոշումը:




Լրահոս