Կրակոցներ Վանաձորում. 3 հոգի Վիրավորվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ոստիկանությունից armlur.am -ին  հայտնեցին՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ ոտքերի մասերում ստացած հրազենային վերքերով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել վանաձորցի 36, 46 և 43-ամյա երեք տղամարդ: :Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 23.45-ի սահմաններում, անհայտ անձը Դեմիրճյան փողոցի թիվ 1/Բ շենքի մոտ, դեռևս չպարզված հրազենից կրակ է արձակել այդ վայրում կայանված Միցուբիշի Պաջեռո -ի մոտ կանգնած անձանց ուղղությամբ և պատճառել վնասվածքներ:Միցուբիշի Պաջեռո-ն՝ կրակոցների հետքերով, բերման է ենթարկվել ոստիկանության Վանաձորի բաժնի տուգանային հրապարակ:Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: 




Լրահոս