Armenian text to speach

Արհեստական բանականությունը կարող է շատ օգտակար լինել Երևանի խցանումների խնդիրները լուծելու համար. վարչապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կարիք կա բացատրելու, թե Արհեստական բանականությունը կոնկրետ ինչպես կարող է օգտագործվել։ Օրինակ՝ ճանապարհների կառավարման համար»:

Այս մասին Digitec 2026-ի շրջանակում «Հայաստանի հնարավորությունները արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում. տեսլականից մինչև գործողություն» թեմայով բաց քննարկմանը՝ NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանի հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եվ հիմա Երևանի համար խնդիր են խցանումները։ Կարևոր է իմանալ, որ ԱԲ-ն կարող է շատ օգտակար լինել՝ այս խնդիրը լուծելու համար»,- հավելել է Փաշինյանը:

Արհեստական բանականության օգուտների մասին է խոսել նաև Ռև Լեբարեդյանը:

«Վերցնում ենք մեր էլեկտրաէներգիան, հավելում ենք արժեք, վերածում ինտելեկտի, որը շատ ավելի արժեքավոր է, և ամբողջ աշխարհն է մեր շուկայում։ Դա վաճառելով՝ արժեք ենք վերադարձնում Հայաստան՝ եկամուտ բերում։

Մենք կարող ենք ունենալ այստեղ մի բան, որն աշխարհում սուղ է»,- հայտնել է նա:




Մամուլի Տեսություն

Լրահոս