ԲԱԽՎԵԼ Է Հայ-կոլա ՍՊԸ-ին հարակից ԾԱՌԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

armlur.am  -ին ՀՀ ԱԻՆ -ից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 12-ին`ժամը 22.28-ին տեղեկատվություն է ստացվել, որ  Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Մայակ թաղամասի թիվ 44/1 հասցեում` Հայ-կոլա ՍՊԸ-ին հարակից, տեղի է  ունեցել ավտոպատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ,փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատը,ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:Դեռևս չպարզված հանգամանքներում ճանապարհի երթևեկելի մասից դուրս եկել և ծառին է բախվել Մերսեդես մակնիշի 19 ՏՏ 112 պետհամարանիշի ավտոմեքենան:Հրշեջ-փրկարաները  ավտոմեքենայից դուրս են  բերել վարորդ, Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 120 տան բնակիչ,1977 թվականին ծնված Վ.Թովմասյանին,որը   տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Տուժածի վիճակը գնահատվել է ծանր:




Լրահոս